img#1 img#2 img#3 img#4 img#5 img#6 img#7 img#8 img#9 img#10 img#11
ՄԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   
  •   

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Լյուսինկա» դիզայն ստուդիոն գործում է արդեն մի քանի տարի: Այս տարիների ընթացքում ուսումնական կենտրոնն իր քրտնաջան և որակյալ աշխատանքի շնորհիվ դարձավ հայաստանյան շուկայի տվյալ ոլորտի առաջատարը: «Լյուսինկա» դիզայն ստուդիոն այս ոլորտում առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Դա է վկայում բազմաթիվ օտարերկրացի ուսանողների հոսքը մեր ուսումնական կենտրոն: Արտերկրից ժամանած այդ ուսանողները նախընտրում են պրոֆեսիոնալ մասնագիտացված կրթություն  ստանալ հենց մեր ուսումնական կենտրոնում: Մենք ունեցել ենք ուսանողներ Վրաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Իրանից, Հունաստանից, Իսպանիայից, Չեխիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Որևէ դասընթացի ամբողջ կուրսը սերտած յուրաքանչյուր ուսանող մեզ մոտից հեռանում է ՝ իր գործի հմուտ վարպետ դարձած: Դասընթացներն իրականացվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգված և կահավորված, լուսավոր և հարմարավետ լսարաններում և դասասենյակներում: Ուսումը իրականացվում է ժամանակակից մեթոդներով և արդիականացված նորագույն ծրագրով, որը երաշխավորված է ուսումնական կենտրոնի փարիզյան գլխամասի կողմից: Ուսումը խորացված է. յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերվում է յուրովի անհատական մոտեցում: Ուսումնական կենտրոնում դասավանդում են իրենց գործի գիտակ, հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետներ: Շրջանավարտները ստանում են դիպլոմ երեք լեզուներով: Ուսանողների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով հաճախ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, երեկույթներ և էքսկուրսիաներ:

«Լյուսինկա» դիզայն ստուդիոն պարբերաբար մասնակցում է ինչպես տեղային, այնպես էլ միջազգային բազմաթիվ մրցույթների և զբաղեցնելով առաջատար հորիզոնականներ՝ արժանանում է պատվոգրերի, շնորհակալագրերի և այլ մրցանակների:

Ուսումնական կենտրոնում գործում են մշտական զեղչեր ծնողազուրկ և ազատամարտիկների երեխաների համար:

Կենտրոնը հաճախ կազմակերպում է բարեգործական և այլ բնույթի ակցիաներ, որոնց միջոցով օգնում է մանկատներին, ծերանոցներին և անապահով ընտանիքներին:

«Լյուսինկա» դիզայն ստուդիոյի տնօրինություն

 

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ
ՀԵՏԵՎԵ՛Ք ՄԵԶ
LUSINKA Design Studio © 2012 - 2017
Բոլոր իրավունքները պաշտպանված են: