Ծրագրում`
Եկե՛ք միասին միավորենք արվեստը, հաղորդակցությունն ու տեխնոլոգիան։ Դիզայնը պահանջված ոլորտ է՝ կարիերայի բազմակողմանի ուղիներով։ Եթե սիրում ես ստեղծագործել, մտածել գույներով ու ձևերով, այս ոլորտը հենց քե՛զ համար է։ Ուրեմն` արի սովորենք և հաջողենք շուկայում։
Ի՞նչ հմտություններ եք ձեռք բերելու դասընթացին.
🔹 Արհեստական բանականություն
🔹 Adobe Illustrator-ով աշխատանք
🔹 Վեկտորային գրաֆիկա
🔹 Ֆոտոմանիպուլյացիա
🔹 Լուսանկարների խմբագրում
🔹 Պաստառների դիզայն
🔹 Տառարվեստ և տպագրություն
🔹 Տպագրական նյութերի ձևավորում
🔹 Փաթեթավորման դիզայն
🔹 Լոգոյի գծագրում և մշակում
🔹 Լոգոբուքի պատրաստում
🔹 Բրենդինգ և կորպորատիվ ոճ
🔹 Բրենդբուքի ստեղծում
🔹 CV-ի դիզայն և պատրաստում
🔹 Ֆրիլանս աշխատանք
🔹 Այլ պրակտիկ հմտություններ
Այս ամենը թույլ կտա աշխատել ինչպես մասնագիտական ծրագրով, այնպես էլ AI գործիքների օգնությամբ՝ արագ ու որակյալ ստեղծելով ցանկացած գաղափար։
ՄԵՐ ԴԱԸՆԹԱՑԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենք մշակել ենք իրական շուկայի պահանջներին համապատասխան ծրագիր` առանց տեսական մանրամասներով ծանրաբեռնելու։ Չենք սովորեցնում միայն ծրագրեր, այլ ձևավորում ենք դիզայներական մտածողություն և ստեղծագործ մոտեցում։ Դասերի ընթացքում կաշխատենք նախագծերի վրա։ Կուղղորդեն պրոֆեսիոնալ մասնագետներ։
Դասընթացի ավարտին կունենաք պատրաստ պորտֆոլիո, մասնագիտական կապեր և վստահություն՝ սկսելու ձեր դիզայներական կարիերան։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տևողությունը` 4 ամիս։ Դասերն անցկացվում են շաբաթական 3 անգամ, յուրաքանչյուր դաս՝ 2 ժամ, օֆլայն ձևաչափով։ Դասընթացը նախատեսված է սկսնակների, ուսանողների և ոլորտ փոխել ցանկացողների համար։ Նախնական գիտելիքները օգտակար են, բայց ոչ պարտադիր. սկսելու ենք հիմքերից։
Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 6–8 մասնակից, ինչը ապահովում է
անհատական ուշադրություն և արդյունավետ ուսուցում յուրաքանչյուր ուսանողի համար։
📍 ք. Երևան, Արշակունյանց 17/8 (Արշակունյաց-Քրիստափոր խաչմերուկ, փեթակի հարևանությամբ) Շոփինգ սիթի առևտրի կենտրոն։
Հեռ.`☎️ 091 51-80-60, 098 49-98-93
Viber/WhatsApp +374 91 51-80-60
📍ք. Վարդենիս, Ռոմանի 8/1
Հեռ.` ☎️ 094 14-80-60
Viber/WhatsApp +374 91 51-80-60
Սկսի՛ր այսօր և ստեղծիր քո՛ դիզայներական ձեռագիրն արդեն վաղը։ Սիրով կսպասենք յուրաքանչյուրիդ։

Լևոն Քալանթարյանը