ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՖՈՒՐՇԵՏՏՈՐԹԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՖԼՈՐԻՍՏԻԿԱՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ՊԵԴԻԿՅՈՒՐՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՍՄՈՏՈԼՈԳԻԱՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ, ԿԱՐ ՈՒ ՁԵՎԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԲԻԶՆԵՍ ԵՎ ՄԵՆԵՋՄԵՆԹԹԱՐԹԻՉՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄՏԱՏՈՒԱԺ՝ ՀՈՆՔԵՐԻ ԵՎ ՇՈՒՐԹԵՐԻՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԼՅՈՒՍԻՆԿԱ ՔՈԼԵՋԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՄԲԱԿՊԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ

ԼՐԱՀՈՍ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Լյուսինկա» դիզայն ստուդիոն իր գործունեությունը սկսել է 10 տարի առաջ և շատ կարճ ժամանակահատվածում ուրույն տեղը զբաղեցրել հայաստանյան շուկայում՝ դառնալով իր ոլորտի առաջատարներից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Շնորհիվ փորձառու և արհեստավարժ մասնագետների՝ մեր կենտրոնը ընդլայնվել և շարունակում է ընդլայնել հնարավորություններն ու սահմանները՝ համալրվելով որակյալ կադրերով, նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից շուկայի չափանիշներին վայել սպասարկում՝ միաժամանակ պահպանելով հին և բարի ավանդույթները: Իր երկարամյա գործունեության ընթացքում «Լյուսինկա» դիզայն ստուդիոն բարձրակարգ ուսուցում է իրականացրել հետևյալ բաժիններում՝
Սեղանի ձևավորում և ֆուրշետ, Հարսանեկան ձևավորում, Ֆլորիստիկա, Տորթերի ձևավորում, Փուչիկներով ձևավորում, Խոհարարություն, Վարսահարդարում, Դիմահարդարում, Կոսմետոլոգիա, Թարթիչների լիցք, Տատու(հոնքերի և շուրթերի), Մատնահարդարում, Հագուստի մոդելավորում, Բիզնեսի կառավարում, Մենեջմենթ, Մատուցողների պատրաստում և վերապատրաստում, Պարի ստուդիա, Մանկան զարգացման կենտրոն: Մեզ մոտ կրթվել և շարունակում են մասնագիտական կրթություն ստանալ թե Հայաստանից, թե արտերկրից ժամանած բազմահազար ուսանողներ, որոնք կարևորում են պրոֆեսիոնալ ուսուցումը, հարուստ և բազմակողմանի գիտելիքները:
Կենտրոնի կայուն փորձառությամբ են պայմանավորված մեր շրջանավարտների անթիվ հաջողություններն ու ձեռքբերումները, նրանց ընձեռված լայն հնարավորությունները և Հայաստանում, և աշխարհի տարբեր երկրներում:
«Լյուսինկայի» հյուրընկալ կենտրոնում ուսանել են Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Լոնդոնից, Ավստրիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Իրանից, Հունաստանից, Իսպանիայից, Չեխիայից, Հոլանդիայից և այլ երկրներից ժամանած բազմաթիվ սաներ, որոնցից յուրաքանչյուրը իր նախընտրած դասընթացը ավարտել է հմուտ մասնագետ դարձած:
Վերը նշվածի վկայությունն է մեր կենտրոնի գործունեությունն ու տարածումը փաստող աշխարհագրական քարտեզը, որի վրա նշվում և օրեցօր ավելանում են այն երկրները, քաղաքները, որտեղից ժամանել ու շարունակում են ժամանել մեր սաները:
Կենտրոնում դասընթացներն իրականացվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգված, կահավորված, լուսավոր, հարմարավետ լսարաններում ու դասասենյակներում, որոնք հագեցած են համապատասխան նորագույն սարքավորումներով ու տեխնիկայով:
«Լյուսինկայում» դասավանդում են իրենց գործի գիտակ, հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք մշտապես վերապատրաստվում ու կատարելագործվում են արտերկրում՝ փորձի փոխանակման միջոցով ձեռք բերած գիտելիքները ավանդելով մեր սաներին՝ իրականացնում ուսուցումը ժամանակակից մեթոդներով և արդիականացված նորագույն ծրագրերով, յուրաքանչյուրին ցուցաբերվող անհատական մոտեցմամբ: Ամբողջական դասընթացը ավարտելուց հետո շրջանավարտներին շնորհվում է դիպլոմ և հավաստագիր՝ երեք լեզուներով:
Կենտրոնը չի սահմանափակվում միայն համակարգված ուսուցմամբ, մենք հոգ ենք տանում նաև մեր սաների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար՝ պարբերաբար վարպետաց դասեր անցկացնելով օտարերկրյա հանրաճանաչ մասնագետների հետ։ 
Ինչպես նաև մասնակցում ենք բազմաբնույթ միջոցառումների, միջազգային մրցույթ-փառատոնների՝ հաստատուն պահելով առաջատարի դիրքերը, առաջին հորիզոնականներում գրանցելով հաղթանակներ, ինչի վկայությունն են «Լյուսինկա»-ին շնորհված մեծաթիվ մրցանակները, ոսկե մեդալները, շնորհակալագրերը, պատվոգրերը, գավաթները, մի շարք հեղինակավոր պարբերականների շապիկներին և էջերում մեր կայուն ու անխախտ տեղը զբաղեցնելը:
«Լյուսինկա» դիզայն ստուդիոն իր ծավալած գործունեության 10 տարիների ընթացքում իրականացրել է նաև ամենակարևոր առաքելությունը՝ բազմաթիվ բարեգործական և այլ ակցիաների միջոցով օգնել մանկատներին, ծերանոցներին և անապահով ընտանիքներին, աջակցել զինվորներին, ուսանողներին, հասարակական տարբեր խավերի կարիքավոր անձանց:
Մենք հավատարիմ ենք մեր սահմանած չափանիշներին, կանոնակարգին, կենսափորձին, որի հիմքում քրտնաջան աշխատանքն ու նվիրումն են՝ ձեռք բերածը պահպանելու, զարգացնելու, գեղեցիկը տարածելու և վաստակածը արժևորելու կարևոր գիտակցումով:
Ձեր երազանքների ու մտահաղացումների ամենագունեղ աշխարհը,
Ձեր հուսալի և հավատարիմ՝ «Լյուսինկա» դիզայն ստուդիո

ՄԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԱՐԱԳ ՄՈՒՏՔ

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ © 2015 - 2019

Կայքի պատրաստումը` Hurachq Web

Հասցեն՝ Գ.Նժդեհ 17, «ՀԱՅՐԵՆԻՔ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ, 6-րդ սենյակ
Հեռ՝․ (010) 49-99-93, (091) 51-80-60, (098) 49-98-93,

Էլ-Փոստ՝ lusinkadesignstudio@mail.ru