Կարծիքներ
Ավելի քան 15000 ուսանողներ վստահել են իրենց կրթությունը հենց մեզ
Մերի Հայրիյան
Այցելելով «Լյուսինկա» ուսումնական կենտրոն՝ հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Առաջին իսկ օրվանից շատ տպավորված էի։ Դասերն օր օրի էլ ավելի հագեցած էին դառնում, իսկ դասընթացավարը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի մենք էլ տիրապետեինք հրուշակագործության բոլոր հմտություններին։ Նրա շնորհիվ իմ նոր մասնագիտությունը դարձավ իմ տարերքը։Ուրախ եմ, որ ճակատագրի բերումով հայտնվեցի հենց «Լյուսինկա» ուսումնական կենտրոնում և հանդիպեցի իմ սիրելի դասընթացավարին։ Շնորհակալ եմ նրան դասընթացի յուրաքանչյուր րոպեի համար։
Եվա Հովհաննիսյան
Ես Եվան եմ, սովորել եմ «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղում՝ դիմահարդարման բաժնում։ Արդեն ունեմ աշխատանք և ամեն օր փորձում եմ ավելի ամրապնդել գիտելիքներս։ Շնորհակալ եմ ողջ անձնակազմին ինձ ընձեռնված նման հնարավորության համար։
Էլեոնորա Եսոյան
Ես Էլեոնորա Եսոյանն եմ, Ջավախքից՝ թարթիչների լիցքի և լամինացիայի մասնագետ։ Սովորել եմ «Լյուսինկա» ուսումնական կենտրոնում։ Շատ շնորհակալ եմ կենտրոնից և դասընթացավարից ջերմ ընդունելության համար։ Կենտրոնում ձեռք բերեցի նոր գիտելիքներ, ինչի շնորհիվ հիմա աշխատում եմ իմ սիրելի մասնագիտությամբ։
Անուշ Հարությունյան
Սովորել եմ «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղում՝ հագուստի մոդելավորում և կարուձև բաժնում։ Արդեն ունեմ իմ փոքրիկ բիզնեսը և անչափ շնորհակալ եմ ստացածս գիտելիքների համար։
Տաթևիկ Խաչատրյան
Ես Տաթևիկն եմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից, մասնագիտությամբ դիմահարդար կոսմետոլոգ։ Սովորել եմ Լյուսինկա ուսումնական կենտրոնում հոնքերի փոշեդրում և միկրոբլեյդինգ։ Շատ գոհ եմ ամբողջ անձնակազմից՝ ջերմ ընդունելության համար և հատկապես դասընթացավարից, ով իր ողջ գիտելիքները փոխանցեց ինձ՝ տալով մաքսիմալը, համբերատար և բարեհամբույր անցկացրեց դասապրոցեսը՝ մինչ ես լիարժեք սկսեցի տիրապետել գործին։ Այս պահին աշխատում եմ գեղեցկության սրահում, որը գտնվում է Սիսիան քաղաքում ։ Շուտով պատրաստվում եմ նորից գնալ կենտրոն՝ համալրելու գիտելիքներս և կրկին նույն մասնագետի մոտ։
Վանուհի Ղուկասյան
Ես Վանուհին եմ, սովորել եմ «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հրուշակագործության բաժնում։ Շնորհակալ եմ կենտրոնից ընկերական և բարեհամբույր ընդունելության համար։ Ջերմ ու հարազատ միջավայրում ոչ միայն սովորել եմ ու գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև ծանոթացել եմ հրաշալի մարդկանց հետ։ Շնորհակալ եմ իմ դասընթացավարին՝ այդքան բարի, հոգատար ու անմնացորդ մեզ ուսուցանելու համար։ Հրաշալի անձնակազմ, շնորհակալ եմ։
Գայանե Մարկոսյան
Ավարտել եմ «Լյուսինկա» ուսումնական հաստատության դիմահարդարում բաժինը։ Կցանկանայի նշել, որ բավականին գոհ ու բավարարված եմ ուսումնարանի ամբողջ անձնակազմից։ 2 ամիսների ընթացքում կարողացա սովորել դիմահարդարման ողջ հմտություններն ու գաղտնիքները։ Դասընթացավարի խելացի և նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր ձեռք եմ բերել մասնագիտություն և հստակ քայլերով առաջ եմ գնում։
© 2023 Լյուսինկա ուսումնական կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: