Գաղտնիության Քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր՝ «Լյուսնիկա» ուսումնական կենտրոնի www.lusinka.am կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար,

բ) Կայքի միջոցով Ձեր կողմից լրացված հայտերի կամ հարցումների պատմությունը,

դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը,

ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն,

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից ուղարկված հայտերը կամ հարցումները համակարգելու նպատակով,

գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, մեր գործունեության վերաբերյալ նորությունների տրամադրում:

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել «Լյուսինկա» ուսումնական կենտրոնին՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Եթե ունեք որևէ բողոք «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ lusinkaeducationalcenter@gmail.com հասցեով։

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։

Կապ

Սույն Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ lusinkaeducationalcenter@gmail.com կամ զանգարահարելով (098) 49-98-93 կամ (091) 51 80 60 հեռախոսահամարով:

© 2023 Լյուսինկա ուսումնական կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: