15:26
«Լյուսինկա» դիզայն ստուդիոն իր երկարատև գործունեության ընթացքում սերտ համագործակցություն է ծավալել մի շարք
կազմակերպությունների հետ և փոխադարձ վստահության շրջանակներում ձեռք բերել հուսալի
գործընկերներ, որոնց հետ իրականացվել են գործնական ծրագրեր տարբեր ձևաչափերով՝ Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ) -Հայաստան բարեգործական հիմնադրամ, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ, «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ,
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» բարեգործական կազմակերպության
հայաստանյան
մասնաճյուղ, Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայասատանյան ներակայացուցչություն, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամ: Վերը նշվածները տարիներով հաստատված մեր կայուն գործընկերներն են, որոնց հետ համագործակցությունը շարունակական է լինելու. մենք գիտենք գնահատել և լինել գնահատված: Շնորհակալ ենք վստահության ու երկարատև գործակցության
համար, մաղթում ենք ջերմ և հաջողություններով լի Նոր տարի:
Ամենաբարի ցանկություններով՝ Ձեր «Լյուսինկա»