22:31
«Լյուսինկա» դիզայն ստուդիոն շարունակում է տարեվերջյան ամփոփիչ աշխատանքները, միաժամանակ նախապատրաստվում նորանոր ծրագրերով դիմավորել եկող տարին: Մեր անթիվ հաջողությունների գրավականն են առողջ փոխըմբռնումը, ճիշտ համագործակցությունը, կենտրոնի տնօրինության, արհեստավարժ աշխատակազմի գործունեությունը, բազմամյա փորձառությունը, սաներից յուրաքանչյուրին ցուցաբերվող անհատական և յուրօրինակ մոտեցումը, ինչպես նաև՝ մի շարք գործոններ, որոնք ապահովում են մեր՝ առաջատարի դիրքերը: «Լյուսինկան» մշտապես հետևել ու շարունակելու է առավել հետևողական լինել իր անփոփոխ կանոնակարգին՝ բարձրակարգ սպասարկում, ծառայությունների անթերի մատուցում, որակյալ ուսուցում: Մենք համալրվում ենք անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ նորագույն գույք և տեխնիկա, մշտապես թարմացվող և համապատասխան կահավորանքով դասասենյակներ՝ խստագույնս պահպանելով սանիտարահիգենիկ գերազանց պայմանները: Կենտրոնի կարևորագույն բաղադրիչը դասավանդող մասնագետների կրթական ցենզն է՝ իր առաջնային բաղկացուցիչներով՝ բազմակողմանի ուսուցում, գիտելիքների բծախնդիր մատուցում, ինչպես նաև՝ մեր ոլորտի աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր և պարբերական բուժզննության կարգի անցկացումը հաստատող անձնական սանիտարական գրքույկի առկայություն և սահմանված կարգով հսկողության իրականացում սույն պահանջի կատարման նկատմամբ: Ինչպես միշտ՝ մենք հավատարիմ ենք մեր չափորոշիչներին, նպատակներին և հաստատապես կարող ենք արձանագրել, որ այս տարում չիրագործված երազանքները կիրականացնեք գալիք՝ 2020 թ.-ին: Հետևեք https://lusinka.am/am կայքին և եղեք տեղեկացված մեր նորություններին, հայտարարություններին ու հաղորդագրություններին: