00:49
«Լյուսինկա» կենտրոնը հյուրընկալել էր տարեվերջյան ամենասպասված հյուրին՝ Ձմեռ պապիկին, որն իր անակնկալներով ամբողջացրեց մեր սաների նախատոնական ուրախ տրամադրությունը: Երգ, պար, նվերներ և բազմաթիվ անմոռանալի պահեր, որոնք ընդմիշտ կմնան երեխաների հիշողություններում և մանկությունը զարդարող ամենավառ երազներում: Մեր կենտրոնը անում է հնարավոր ամեն բան՝ սաների յուրաքանչյուր օրը տոնական ու հիշարժան դարձնելու համար: Մաղթում ենք անակնկալներով և հրաշքներով լի տարի:
Ձեր հրաշքների իրական աշխարհ, Ձեր հավատարիմ՝ «Լյուսինկա»